Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Փոքրիկ սրտացավեր

Փոքրիկ սրտացավեր
23.05.2026 | 00:03

Մայիսի 23

Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա:
Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ Ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը: Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը:
Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները, անմիջապես վերդառնում է` ասելու համար, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված:
Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը, ապա դառնաս նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու` Իմ սիրո համար:
Դիտվել է՝ 4067

Մեկնաբանություններ